23580 դիտում
13:17 30-06-2018
Ավտովթար Արարատի մարզում. 24-ամյա վարորդը Toyota-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին. պատճառը ВАЗ 21102-ի վարորդն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի Մխչյան գյուղի վարչական տարածքում ВАЗ 21102 մակնիշի 10 DO 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արտաշատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Խաչիկ Գևորգյանը արգելակել է ավտոմեքենան, ինչի հետևանքով նրա հետևից ընթացող, Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Սիլվա Ղազարյանը իր վարած Toyota Camry մակնիշի 35 ԼQ 371 համարանիշի ավտոմեքենայով կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9726 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին