18311 դիտում
21:13 15-06-2018
Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են ВАЗ 21102-ն ու ВАЗ 2106-ը. ժամանել են դասակի հրամանատարն ու ավագ հետաքննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Չոբանքյարայի տարածքում, բախվել են Երևանի բնակիչ՝ 25-ամյա Հ. Ա.-ի վարած ВАЗ 21102 մակնիշի 35 MT 612 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 28-ամյա Լ. Ս.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 VD 681 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+