211652_close_icon
views-count110598 դիտում article-date 11:14 26-06-2018

Խոշոր ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Lexus-ը. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի, Lexus-ն էլ բախվել է ծառերին. 6 վիրավորներից 3-ը մանկահասակներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Լուսառատ -Փոքր Վեդի գյուղամիջյան ճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լուսառատ գյուղի բնակիչ, 25-ամյա Արման Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի 15 PN 155 համարանիշի և Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 31-ամյա Գրիգոր Մաղաքյանի վարած Lexus RX 300 մակնիշի 71 QP 100 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ Lexus-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին: Վթարի հետևանքով վարորդներից Ա. Պետրոսյանը և նրա ուղևորներ, համագյուղացիներ, 24-ամյա Հ. Գրիգորյանը, 2-ամյա Ա. Պետրոսյանը, 1-ամյա Մ. Պետրոսյանը, և Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 8-ամյա Ա. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, իսկ մյուս վարորդ Գ. Մաղաքյանը տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների հետ փորձել են մարել Mercedes-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Զոհրաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր