69104 դիտում
21:08 12-06-2019
Ավտովթար Արարատի մարզում. 29-ամյա վարորդը Opel-ով բախվել է 37–ամյա վարորդի Scania-ին. 5 վիրավորներից 3-ը մանկահասակներ են, 4-ի վիճակը, ըստ բժիշկների, ծանր է. վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Վարուժան Սիմոնյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 ZV 841 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, բախվել է Երևանի բնակիչ, 37-ամյա Կարեն Իսպիրյանի վարած Scania մակնիշի 001 CC 40 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու 4 ուղևորներ, որոնցից 3-ը՝ մանկահասակներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները:
Նշված բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից 4-ը տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Դավիթ Արշակյանն ու տեսուչ Աշոտ Ալքամյանը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել նույն դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավորում է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+