211652_close_icon
views-count28904 դիտում article-date 17:00 17-06-2018

Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավորի օգնականի՝ պատգամավորական համարանիշներով Mercedes-ը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 16-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ Առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 42-ամյա Սևակ Ա.-ն և հայտնել, որ նախորդ օրը անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Մաշտոցի պողոտայում թալանել են բակում կայանված Mercedes մակնիշի 086 HH 01 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սևակ Ա.-ն Ազգային ժողովի պատգամավորներից մեկի օգնականն է, իսկ համարանիշներն էլ հաշվառված են ԱԺ հաշվեկշռում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր