211652_close_icon
views-count26660 դիտում article-date 13:50 07-12-2019

Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավորի Toyota-ն. հափշտակել են խմիչքներ և բջջային հեռախոսը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 6-ին, թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 01:00-ից մինչև 09:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով 16-րդ թաղամասի 33 շենքի բակում կայանված, իրեն պատանող Toyota մակնիշի 131 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողություն են կատարել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ԱԺ հաշվեկշռում և սպասարկում է Հ. Այվազյանին, իսկ ավտոմեքենայի միջից գողացել են տարբեր տեսակի խմիչքներ, բջջային հեռախոսը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշոտցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր