211652_close_icon
views-count93947 դիտում article-date 21:37 11-06-2018

Սևանում կրակոցներից հետո աշխատանքից ազատվել է տեղի ոստիկանապետը. մարզի նախկին ոստիկանապետի ու Մարտունու բաժնի նախկին պետի «գլխին սև ամպեր են կուտակվել». գեներալի տղան էլ թեկնածու է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Սևանի դատարանի բակում օրեր առաջ հնչած կրակոցների միջադեպի փաստով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատել է ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանին։ Մինչ այդ, աշխատաքից ազատվել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի պետ Կարեն Սերոբյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Սերոբյանի և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նախկին պետ Արսեն Ադամյանի վերաբերյալ Հայաստանի քննչական կոմիտեում հետաքննություն է սկսվել։ Վերջիններիս վրա անօրինական գործողությունների փաստով տեղեկություններ են ստացվել, ու եթե ՀՔԾ-ում հիմնավորվեն ու ապացուցվեն այդ տեղեկությունները, ապա Ա. Ադամյանն ու Կ. Սերոբյանը կհայտնվեն դատարանում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մարտունու բաժնի պետի հավանական թեկնածու է համարվում գեներալ Գագիկ Մելքոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը, ով աշխատում է ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ և համարվում է որպես լավ օպերատիվնիկ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր