211652_close_icon
views-count76149 դիտում article-date 14:47 07-06-2018

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են «Գազելը», 07-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ, ժամանել են ՀՀ ՃՈ պետի տեղակալը, գումարտակի հրամանատարն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Ժամը 11:40-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 11 OL 921 համարանիշի, «Գազել» մակնիշի 34 DS 879 և «Mercedes» մակնիշի ՏԼ 949 ՏԼ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Բախման արդյունքում «Գազելի» վրայից պոկվել և ընկել է շարժիչը, «Mercedes»-ն էլ առաջ ընթանալով, հայտնվել է կանաչ գոտում՝ կոտրելով առջևի անվահեծանն ու բազալտե քարերը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ «Mercedes»-ում եղած քաղաքացիները զբոսաշրջիկներ են եղել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր