211652_close_icon
views-count97682 դիտում article-date 20:32 06-06-2018

Արտակարգ դեպք Երևանում. Volkswagen-ով հետապնդել են վճռաբեկ դատարանի դատավորի օգնականին, ընթացքում էլ ատրճանակ պահել նրա և ուղևորի ուղղությամբ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 5-ին, վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի օգնականը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայում Mercedes մակնիշի ավտոմեքենան Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հետապնդվել է, ինչի ժամանակ Volkswagen-ի վարորդը իր և իր հետ ավտոմեքենայում գտնվող աղջկան վիրավորական արտահայտություններ է արել, իսկ ընթացքում էլ ատրճանակ պահել իրենց ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վճռաբեկ դատարանի դատավորի օգնականը Մալաթիայի ոստիկաններին հայտնել է նաև իրեն հետապնդող ավտոմեքենայի համարանիշը։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր