211652_close_icon
views-count10730 դիտում article-date 15:08 21-09-2019

ՊՆ փոխգնդապետն է իմ օգնականին հետապնդել մինչև բնակարան ու ընկել աստիճաններից. Վայոց Ձորի մարզպետը՝ Եղեգնաձորում ծեծկռտուքի հետևանով կոմայի մեջ ընկած փոխգնդապետի մասին. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես տվյալ դեպքին ներկա չեմ եղել, և դա ապացուցող շատ հանգամանքներ կան: Այս մասին Գյումրիում անցկացվող Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում [url=https://www.tert.am/am/news/2019/09/21/Trdat/3098884?fbclid=IwAR1yTmXz5kiBv8KCvCdSFn6xMkCGMf0d7odPTplRloYAYZgJOApmjCUA6eI]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ անդրադառնալով Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նշենք, որ տուժած փոխգնդապետը կոմայի մեջ է, իսկ նրան ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: «Այդ ապացույցներից են, օրինակ, մեր շենքի բակում եղած տեսախցիկների ձայնագրությունները, թե ինչպես եմ եկել տուն և միջադեպի ժամանակ տնից դուրս չեմ եկել»,-ասաց Սարգսյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հրապարակմանը, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս մասնակից է եղել միջադեպին, ինչի առնչությամբ Դատախազությունը ուսումնասիրություն է իրականացնում: Մարզպետը չցանկացավ գնահատական տալ իր օգնականի գործողություններին՝ նշելով, որ կսպասի քննության ավարտին: «Որքանով ես եմ տեղյակ, եղել են հարբած վիճակում գտնվող 4 կամ 5 զինվորականներ, որոնք օգնականիս տուն գնալու ժամանակ վիճաբանության են ներքաշել իրեն և փորձել վնասել»,-մեկնաբանեց մարզպետը: Վերջինս նշեց, որ իր տեղեկություններով՝ օգնականը ծեծի չի ենթարկել այժմ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/09/21/Trdat/3098884?fbclid=IwAR1yTmXz5kiBv8KCvCdSFn6xMkCGMf0d7odPTplRloYAYZgJOApmjCUA6eI]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր