211652_close_icon
views-count38395 դիտում article-date 14:45 02-06-2018

Էրեբունու ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ 46-ամյա կնոջը կողոպտած 24-ամյա կասկածյալներին, հայտնաբերվել է նաև գողոնը

Երեկ՝ հունիսի 1-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 46-ամյա Անահիտ Խ.-ն ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգել է, որ Էրեբունու փողոցում գործող «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ 2 հոգի իր պարանոցի շղթան պոկել և փախել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Գոյունյանի գլխավորությամբ։ Տուժած քաղաքացին ոստիկաններին մատնացույց է արել իրեն կողոպտած կասկածյալին և Էրեբունու ոստիկանները տաք հետքերով կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 24-ամյա Գևորգ Ղազարյանին: Մինչ նրան քննիչ Ղարիբյանը կլսեր, Էրեբունու ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են մյուս կասկածյալի ինքնությունը, ով նույնպես Երևան քաղաքի Նոր Նորք վարչաան շրջանի բնակիչ՝ 24-ամյա Համլետ Գեղամյանն է, ով անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝ հունիսի 2-ին, մեղայականով ներկայացել է Էրեբունու ոստիկանություն, ինչպես նաև ներկայացրել գողոնը՝ ոսկյա շղթան։ Փաստի առթիվ քննիչ Ղարիբյանի որոշմամբ կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Գ. Ղազարյանն ու Հ. Գեղամյանը ձերբակալվել են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր