211652_close_icon
views-count35496 դիտում article-date 19:40 30-09-2017

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Պուշկինի անվան դպրոցի 35-ամյա ուսուցչուհուն կողոպտած անձանց, որոնցից մեկի մոտ հայտնաբերվել է ոսկյա շղթայի կախազարդը

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Արաբկիրի և Կենտրոնական բաժինների քրեական հետախուզության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի ծառայողները տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել են Երևանում կողոպուտ կատարած ու փախուստի դիմած անձանց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Օրբելի փողոցում անհայտ անձինք մի կնոջ պարանոցից փորձել են գողանալ պարանոցի շղթան, որից հետո նշված անձինք Opel մակնիշ ավտոմեքենայով փախել են Սարյան փողոցից դեպի Մատենադարանի ուղղությամբ։ Ոստիկանները կարճ ժամանակ անց նշված կողոպուտը կատարելու կասկածանքով Ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Գոռ Հովսեփյանին և 23-ամյա Էդգար Հովհաննիսյանին։ Ոստիկանները ընթերակաների ներկայությամբ խուզարկություն են կատարել և Է. Հովհաննիսյանի մոտ հայտնաբերվել է ոսկյա շղթայի կախազարդը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կողոպուտը կատարվել է Օրբելի փողոցի թիվ 6 շենքի մոտ, իսկ կողոպտվածն Երևանի բնակիչ, 35-ամյա Աստղիկ Փարեմազյանն է, ով աշխատում է Պուշկինի անվան դպրոցում՝ որպես ուսուցչուհի։ Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր