211652_close_icon
views-count69842 դիտում article-date 00:03 29-05-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 21-ամյա ուսանողուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 27-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակագ դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։00-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնականատար Արթուր Մելոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև քննչական խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 21-ամյա Տատյանա Գ.-ն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։ Տեղի ունեցածը անզգուշություն է, թե ինքնասպանության փորձ, դա պետք է պարզվի նախաքննության ընթացքում։ Ըստ տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխվածը բնակվում է 5-րդ հարկում և սովորում է Երևանում գործող քոլեջներից մեկի 5-րդ կուրսում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր