44415 դիտում
15:40 24-07-2022
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. կինը վայր է ընկել ամուսնու վարած ՈՒԱԶ-ից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Էդգար Կ-ն ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհով ընթանալիս 47-րդ կմ հատվածում ընթացքի ժամանակ բացվել է աջ կողմի առջևի դուռը, ինչի հետևանքով ուղևորը վայր է ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու արդյունքում ուղևորը մարմնակամն վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայոՀազղները՝ վաշտի համանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Արմինե Հ-ն է։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը վարորդի կինն է, ավտոմեքենան էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
66908 դիտում
14:04 14-12-2017
Արտակարգ դեպք Գյումրիում. ՌԴ 102-րդ ռազմաբազայի եֆրեյտորի կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց