211652_close_icon
views-count39460 դիտում article-date 13:54 20-05-2018

Արտակարգ դեպք Երևանում. կիսանկուղային հարկում հրդեհ է առաջացել. մասամբ այրվել է Volvo մակնիշի ավտոմեքենան. ժամանել են մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցի թիվ 21 շենքի առաջին հարկում գտնվող ավտոտնակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Ըստ նախնական տեղեությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հրդեհի հետևանքով այրվել է Համբարձում Հակոբյանին պատկանող թիվ 62 կիսանկուղում գտնվող Volvo մակնիշի 35 CG 459 համարանիշի ավտոմեքենայի որոշ հատվածներ և շարժիչի հատվածն ամբողջությամբ, ինչպես նաև մասամբ ջերմահարվել է կիսանկուղային հատվածի առաստաղն ու պատերը: Թե ինչն է եկել հրդեհի պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր