18178 դիտում
16:57 18-08-2023
Խոշոր հրդեհ Երևանում․ բազմաբնակարանային շենքի 8-րդ հարկում բռնկված կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից․ ժամանել են մեծ թվով հրշեջներ ու պարեկներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 51 շենքի բնակարաններից մեկում ծուխ և կրակ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատի մի քանի մարտական հաշվարկ և ավտոոսանդուղք, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները կատարեն իրենց աշխատանքը։
Ժամանել են նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ, որպեսզի, եթե բժշկի կարիք լինի, իրենք օգնություն ցուցաբերեն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Շենգավիթի ոստիկանները պարզում են բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+