96091 դիտում
12:14 08-07-2018
Արտակարգ դեպք Երևանում. Mercedes-ը մխրճվել է գազատար խողովակի մեջ. առաջացել է խոշոր հրդեհ. ժամանել են մեծ թվով հրշեջներ և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի գլխավոր տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:35-ի սահմաններում 38-ամյա Մուշեղ Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի 49 UV 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 4-րդ գյուղի ճանապարհին տեղադրված գազատար խողովակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն բախման հետևանքով ամբողջովին վնասվել է գազախողովակը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում:
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ընկերության ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ:
Նշված հատվածում ծառայություն են կատարում նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, որոնց դեպքի մասին տեղեկությունը փոխանցել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Միքայել Աղաբեկյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կրակն այնքան ուժեղ է, որ տեսանելի է անգամ մի քանի հարյուր մետրից, իսկ տեղեկությունները, թե տեղի է ունեցել պայթյուն, իրականությանը չեն համապատասխանում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ մի քանի երեխաներ Վարդավառի օրը նշելու կապակցությամբ ջուր են լցրել նշված ավտոմեքենայի ուղղությամբ, ու վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։
Այս տեղեկությունը ճանապարհային ոստիկանությունը պարզում է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)