211652_close_icon
views-count45428 դիտում article-date 20:25 07-05-2018

Հայաստանն ալեկոծվել էր ներքաղաքական գործընթացներով, որի ընթացքում ի հայտ եկան ինչպես դրական, այնպես էլ խիստ բացասական երևույթներ. Արթուր Ազիբեկյան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքի խմբագրությունը ստացել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. Վերջին շրջանում ամբողջ ՀՀ-ն ալեկոծվել էր ներքաղաքական գործընթացներով, որի ընթացքում ի հայտ եկան, ինչպես դրական, այնպես էլ խիստ բացասական երևույթներ։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին ելույթ ունեցան մարդիկ, ովքեր չէին հանդիսանում այն անձինք, ում կարգավիճակով նրանք ներկայանում էին, մասնավորապես՝ Ռոբերտ Աբաջյանի «կեղծ» պապիկը, և իբրև ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը։ Եթե Ռոբերտ Աբաջյանի պապիկը՝ Գևորգ Աբաջյանը, անմիջապես հաջորդ օրը հերքեց տարածված լուրերը և ներկայացրեց իրականությունը, ապա այլ է իրավիճակը Մանուել Մանուկյանի դեպքում։ Վերջինս հանրային նշանակության մի շարք միջոցառումներում ներկայանում է որպես պատերազմի կարկառուն մասնակից, որը հերքել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, ով մասնավորապես ասել է․ «Նա զորամասում մարտական հերթապահություն է իրականացրել, մարտական գործողությունների չի մասնակցել»։ Հարցին, Հանրային ռադիոյին տված հարցազրույցում, անդրադարձել է նաև ՊՆ սոցվարչության պետ Սերժ Առուշանյանը․ «Գուցե ցուցարարների շարքերում եղել են ապրիլյան պատերազմի մասնակիցներ, սակայն անձամբ Մանուել Մանուկյանը մասնակից չէ: Իհարկե մասնակիցների անունները չասեցին, բայց օրինակ կոնկրետ այդ տղան որ ելույթ ունենցավ, մենք այդ անուն ազգանունով ապրիլյան մասնակից չունենք: Ինքը այդ ժամանակ ծառայել է Ղարաբաղում, մարտական հերթապահություն է իրականացրել, ծառայել է մի զորմասում, որը ընդգրկված չի եղել մարտական գործողություններում ու ինքը միշտ հաջողությամբ ներկայնում է ապրիլյան հերոսամարտի մասնակից»։ Մինչդեռ սոցիալական ցանցերում և մի շարք լրատվական կայքերում տարածվում է կեղծ տեղեկատվություն վերջինիս մասնակցությամբ տեղի ունեցած «մարտերի» մասին։ Իր կողմից պատմված պատմություններում ևս, շատ կան մեծ ու փորք հակասություններ․ «Ես ականջիս ծայրով լսում էի հակառակորդի կողմից եկող ձայները»: Վերադառնալով, պատմել է Մանուելը Մարինե Մանուկյանի հետ զրույցում, նա անհամբեր հարցրել է ինչպես են իր զինվորները և նրանք պատասխանել են, որ լավ են, բայց հակառակորդի լռությունը կասկածելի ու տարօրինակ է․ Կարգադրեցի հարևան դիրքերին զեկուցել հակառակորդի առաջ գալու մասին։ Երբ հակառակորդը փորձեց խրամատից դուրս գալ, այնպիսի կրակահերթ ուղղեցինք նրանց դիրքի ուղղությամբ, որ խուճապի մատնված հազիվ հետ փախան։ Պետք է նաև ընդգծել, որ ԱՀ ՊԲ N զորամասի այն գումարտակի մարտական դիրքերում, որում ծառայել է Մանուել Մանուկյանը, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, ադրբեջանական ուժերը հարձակում չեն գործել, ուստի և մարտ, առավել ևս ծանր մարտեր չեն ընթացել։ Ասվածը ճշտելու համար զրուցել ենք նաև նույն զորամասում ծառայություն իրականացրած զինվորների, այդ բնագիծն ուժեղացնելու համար այնտեղ մեկնած գումարտակի զինվորի, կամավորների հետ, ովքեր հաշվի առնելով թեման, չցանկացան ներկայանալ, սակայն նշեցին, որ ռազմական գործողություն այդ հատվածում չի իրականացվել։ Հարկ է հստակ տարանջատել մարտական հերթապահության և մարտական գործողության մասնակից լինելու տարբերությունները: Այսպես, ամեն դիրքում կանգնած մարտական հերթապահություն իրականացրած զինվոր չէ, որ մարտական գործողության մասնակից է, մինչդեռ հակառակ պարագայում, մարտական գործողության մասնակիցը, պարտադիր չէ, որ ընդգրկված լինի մարտական հերթապահության մեջ հենց այդ պահին, ինչպես օրինակ, հիշեցնենք, որ հակառակորդը, հրետակոծել էր Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան սահմանը հսկող N զորամասի մշտական տեղակայման վայրը, ինչի արդյունքում զորամասում գտնվող, և փաստացի մարտական հերթապահության մեջ չգտնվող զինվորները, դարձել էին մարտական գործողության մասնակից։ Մանուել Մանուկյանի անվան հետ է կապվում ևս մեկ ուշագրավ և սկանդալային պատմություն։ Հունվարի 24-ին, «Շնորհակալություն, հայ զինվոր» խորագրով կազմակերպվել էր համերգ, որի հայտարարության և հետագայում մեկ այլ միջոցառման հայտարարություններում առկա է հստակ հակասություն՝ կապված միջոցռման արդյունքում հավաքված գումարների օգտագործման հետ։ Մասնավորապես, համերգի կազմակերպման հայտարարության մեջ ասվում է․ «․․․համերգի ողջ հասույթը կփոխանցվի վերականգնողական նոր կենտրոնի կառուցմանը», մինչդեռ որոշ ժամանակ անց, անդամները կազմակերպել էին այց ռեստորան, որից հետո տարածվել էր հայտարարություն․ «․․․ բոլոր ծախսերը հոգացել էր կազմակերպությունը՝ նախորդ համերգից մնացած գումարի միջոցով»։ Հարկ է նշել նաև, որ նշված հատվածը, հետագայում հանվել է տարածված նյութից և, օրինակ, «Հայկական ժամանակի» կայքում տեղ գտած նյութում արդեն իսկ բացակայում է։ [b]Արթուր Ազիբեկյան[/b] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել նաև, թեմայի առնչությամբ մյուս կողմի տեսակետը ևս։

Նմանատիպ նյութեր