211652_close_icon
views-count979 դիտում article-date 23:27 04-03-2025

Աշխարհաքաղաքական լճացումը սկսում է ալեկոծվել․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցող նկատելի զարգացումները թույլ են տալիս մեծ զգուշավորությամբ, բայց արդեն իսկ ենթադրել, որ նախագահ Թրամփի վարչակազմը նախանշել է «Քիսինջերի հակառակ քաղաքականության» ուղով ընթանալու միտում։

Եթե 1970-ականներին ԱՄՆ ժամանակի պետքարտուղար Հենրի Քիսինջերը նախաձեռնել էր Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների նորմալացում՝ զգուշանալով Չինաստանի հետ համագործակցության արդյունքում ԽՍՀՄ-ի անվերահսկելի հզորացումից, ապա այժմ Թրամփի վարչակազմը կարծես սկսում է վարել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքական ուղեգիծ՝ զգուշանալով Չինաստան-Ռուսաստան գործակցության արդյունքում Չինաստանի դիրքերի էլ ավելի ամրապնդումից։

Թե ինչպես կընթանան այժմ նախանշվող սաղմնային գործընթացները Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններում, դեռևս շատ էլ հստակ չէ, սակայն այն որ վերջին տարիների աշխարհաքաղաքական, պատկերավոր ասած, լճացումը սկսում է ալեկոծվել, միանշանակ է»։

Նմանատիպ նյութեր