211652_close_icon
views-count76882 դիտում article-date 18:19 04-05-2018

Արտակարգ դեպք Երևանում. 80-ամյա կինը դանակը մտցրել է իր որովայինի մեջ ու ժամանած բժիշկներին թույլ չի տվել իրեն օգնություն ցուցաբերեն

Երեկ՝ մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 4 ենթակայանի շտապօգնության թիվ 42 բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուրացան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տանտիրուհուն՝ դանակը որովայնի մեջ, ով բժիշկներին արգելել է, որպեսզի իրեն անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները չեն ենթարկվել նրա սպառնալիքներին և տեղում բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները կարողացել են փրկել այդ կնոջ կյանքը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ կինը 80-ամյա Ջուլյետա Ա.-ն է, ով տանն ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է իրեն խոհանոցային դանակով: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դատաբժշկական: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ Ջուլյետա Ա.-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր