211652_close_icon
views-count51429 դիտում article-date 19:40 30-04-2018

Երևանում՝ Զինվորական հավաքակայանի մոտ, ոչ սթափ վիճակում 2 հետիոտնի մահացու վրաերթի հեղինակ՝ 59-ամյա վարորդը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ, 59-ամյա Մարտին Գրիգորյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արսեն Նիկողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է միջնոդրությունը և Մ. Գրիգորյանը, ով ապրիլի 24-ին ոչ սթափ վիճակում Mercedes-ով վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի, ովքեր մահացել էին՝ կալանավորվեց և տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2018/04/24/1094521/] ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 24-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ, 59-ամյա Մարտին Գրիգորյանը Արարատյան փողոցի թիվ 90/10 հասցեի Զինվորական հավաքակայանի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 34 VԼ 194 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եել հանդիպակաց երթևեկելի գոտի և վրաերթի ենթարկել 5 քաղաքացու, այնուհետեւ բախվել էր Կենտրոնական զինվորական հավաքակայանի սպասասրահի ճաղավանդակներին: Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, իսկ 4 հոգի, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն, որոնցից մեկը ճանապարհին մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածների և վիրավորների ինքնությունը: Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվեցլ էր սթափության փորձաքննության և խմածության աստիճանը կազմել էր 97 տոկոս: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր