211652_close_icon
views-count36301 դիտում article-date 21:53 17-04-2018

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Կողբ գյուղում հրկիզել են անհատ ձեռներեցին պատկանող «Բիլիարդ» բար-սրճարանը

Երեկ՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Կողբ գյուղի բնակիչ, 57-ամյա Դավիթ Թանդիլյանը ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել է, որ ապրիլի 15-ի ժամը 23:30-ից մինչև ապրիլի 16-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում հրկիզել են Կողբ գյոււղի 22-րդ փողոցում գտնվող, իրեն պատկանող «Բիլիարդ» բար-սրճարանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բուդաղյանի և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Դանիելյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Պարզվում են վնասի չափն ու դեպքի հանգամանքները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Բիլիարդ» բար-սրճարանը հաշվառված է «Ջուլիետա Բեգլարյան» ԱՁ-ի անունով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր