211652_close_icon
views-count73569 դիտում article-date 14:58 09-04-2018

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են ծալապակաս մոլագարին, ով կանանց և աղջիկների մոտ մերկանում էր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 8-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումերի շնորհիվ Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ Դահար Թ.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Արաբկիր վարչական շրջանի մի քանի հասցեներում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «ծալապակասը» հիմնականում կանանց և աղջիկների մոտ մերկացրել և սեռական օրգանն է ցույց տվել։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է՝ հետաքննիչի որոշմամբ նշանակվի նաև հոգեբուժական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր