12622 դիտում
17:30 31-07-2014
Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են վերելակներում կանանց և աղջիկների նկատմամբ ավազակային հարձակում կատարած երիտասարդին
Երեկ՝ հուլիսի 30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 29-ամյա Էդգար Գրիգորյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա մայիս-հունիս ամիսներին Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Մաշտոց և Աջափնյակ վարչական շրջաններում ավազակային հարձակումներ կատարելու մեջ:
Վերջինս ոստիկանությունում տվել է խոստովանական ցուցմունք, որ մայիս ամսին Դավիթաշեն 3-րդ թաղամասում բարձրահարկ շենքի վերելակի մեջ դանակի սպառնալիքի տակ հափշտակել է Լ. Հայրապետովնայի պարանոցի ոսկյա շղթան և բջջային հեռախոսը:
Պարզվել է նաև, որ հունիս ամսին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նույն եղանակով նա ավազակային հարձակում է կատարել Վ. Հովհաննիսյանի նկատմամբ՝ հափշտակելով ոսկյա մատանին: Ոստիկանությունը հայտնաբերել է նրա մոտ գողացված ապրանքների մի մասը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի քննչական բաժանմունքում քննիչ Արման Չոբանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի հատկանիշներով:
Է. Գրիգորյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Ոստիկանությունն ունի լուրջ կասկածներ, որ նրա կողմից նմանատիպ հանցագործություններ նախկինում ևս կատարված լինեն և տուժողները ոստիկանություն դիմած չլինեն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Է. Գրիգորյանը նախկինում 2 անգամ եղել է դատապարտված և վերջերս է ազատվել կալանավայրից՝ համաներմամբ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9627 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին