211652_close_icon
views-count88905 դիտում article-date 13:21 07-04-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 43-ամյա վարորդը Lincoln Navigator-ով Գութանասարում 150 մետր գլորվելով՝ հայտնվել է սարալանջում. նրան օգնության են հասել գյուղացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ՝ 43-ամյա Աբրահամ Սարգսյանը իր վարած Lincoln Navigator մակնիշի 77 RR 337 համարանիշի ավտոմեքենայով Ֆանտան գյուղի վարչական տարածքում գտնվող «Գութանասար» կոչվող հատվածում մոտ 150 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է սարալանջում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սարգսյանը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորին հիվանդանոց տեղափոխողները եղել են այդ պահին դաշտում հողագործական աշխատանքներ կատարող գյուղացիները, ովքեր էլ նկատել են, թե ինչպես է ավտոմեքենան գլորվելով հայտնվում ձորում ու շտապ իրենց ավտոմեքենայով մոտեցել են դեպքի վայրին ու նրան տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Դեպք վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածը 8 երեխաների հայր է, իսկ նրան վիրավոր վիճակում առաջինը օգնության են հասել Ֆանտան գյուղում բնակվող,15-ամյա Գառնիկ Եփրեմյանն ու 15-ամյա Արթուր Պապեյանը և մեծահասակաները զարմացել էին, թե ինչպես են այդ փոքրիկ տղաները այդ հսկա մարդուն վտանգավոր ճանապարհահատվածից իջեցնում ներքև, մինչև օգնության են հասել արտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր