Lincoln-ը գաղտնազերծել է նոր սերնդի Navigator-ը
Ամենաշքեղ ամերիկյան ամենագնացներից մեկը պահպանեց իր համաշխարհային գլխավոր բրենդի կոչումը:
Սերունդերի փոփոխության ճանապարհին Lincoln Navigator-ը նոր արտաքին տեսք է ձեռք բերել:
Ամենգնացի 5,4լ ծավալով V8 շարժիչը փոխարինվել է 3,5 լ ծավալով EcoBoost դասի տուրբո շարժիչով, որը 370 ձիուժ հզորություն կապահովի:
Ակնկալվում է, որ Navigator-ը տարահանման ունակությամբ (буксировка) իր դասի առաջնորդը կլինի:
Lincoln Navigator-ի պրեմիերան կկայան փետրվարի 6-ին` Չիկագոյում, իսկ վաճառքի կհանվի 2014թ-ի աշնան սկզբին: