137779 դիտում
12:14 27-03-2018
Խոշոր, շղթայական ու ողբերգական ավտովթար-վրաերթ Երևանում. բախվել են 6 տրանսպորտային միջոց. կա զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր, շղթայական ու ողբերգական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում՝ «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ, բախվել են Hyundai Sonata մակնիշի 35 QP 318 համարանիշի, Fiat մակնիշի 35 MT 296 համարանիշի և Opel մակնիշի 35 AR 004 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախումից հետո Hyundai-ը վրաերթի է ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնած մի քաղաքացու, իսկ հետո բախվել Opel մակնիշի 35 GԼ 468 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում նույնպես կայանված Volkswagen մակնիշի 34 NA 982 համարանիշի և Chevrolet Aveo մակնիշի 271 ԼՕ 61 համարանիշի ավտոմեքենաներին։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի ծառայողները։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը։
Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը, իսկ բախման հետևանքով էլ ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել և մոտ 11 մետր շպրտվել էր։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Գասոյանի, Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։
Վարորդներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Նարեկ» թոնրատան աշխատակիցները։
[color=#CC0000]***
20:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու Երևանի քննչական վարչությունը պարզել են՝ Hyundai մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 21-ամյա Հարություն Մուրադյանը, Opel մակնիշի 35 AR 004 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արտակ Գալստյանը, Վազ-Վիս մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ, 38-ամյա Հրայր Սևոյանը, Opel մակնիշի 35 GԼ 468 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 53-ամյա Վրեժ Թադևոսյանը, Chevrolet մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Նարեկ Սարուխանյանը , ով, Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է Կոկա-կոլա ՓԲԸ-ում՝ որպես շուկայի զարգացման պատասխանատու:
Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարել է Աբովյան քաղաքի բնակիչ, 29-ամյա Աշոտ Հարությունյանը:
Պարզվել է նաև, որ Hyundai-ի վարորդ Հ. Մուրադյանը իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Opel-ի վարորդ Վ. Թադևոսյանին, ով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+