106163 դիտում
09:29 22-03-2018
Կոտայքի մարզում 26-ամյա վարորդը Honda Fit-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել գերեզմանոցում. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Պարգևաշեն թաղամասի մոտ, Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արտաշես Մելիքյանը իր վարած Honda Fit մակնիշի 35 GT 618 համարանիշի ավտոմեքենայով դեպի Նոր Հաճն ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել գերեզմանոցում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, այդ պահին նշված հատվածով անցնող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի հետևանքով կոտրվել է նաև գերեզմանում այլումինե ճաղավանդակներն ու շիրմաքարը՝ այն պոկվելով պատվանդանից։
Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Վ. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+