211652_close_icon
views-count42359 դիտում article-date 19:32 20-03-2018

Արտակարգ դեպք Երևանում. կոտրել են ՀՀ–ում ՌԴ դեսպանատան 3-րդ քարտուղարի ավտոմեքենայի ապակին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել ՌԴ քաղաքացի, 40-ամյա Եվգենի Լ.-ն, ով հայտնել է, որ նախրորդ օրը՝ ժամը 20:00-ից մինչև մարտի 19-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դիտավորությամբ կոտրել են Ամիրյան փողոցի թիվ 13 շենքի բակում կայանված ՌԴ քաղաքացի, 36-ամյա Միխայիլ Պ.-ի կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եվգենի Լ.-ն աշխատում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հյուպատոսական բաժնի 3-րդ քարտուղար, իսկ Միխայիլ Պ.-ն նույն դեսպանատան 3-րդ քարտուղարն է: Hyundai ավտոմեքենան էլ հաշվառված է դեսպանատան հաշվեկշռում՝ ավտոմեքենայի վրա էլ եղել են դիվանագիտական համարանիշներ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր