Արտակարգ դեպք Երևանում. կոտրել են սիրված ու ճանաչված հեռուստահաղորդավարուհու ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել կոշիկները. գողերը մտածել են՝ այն Մոխրոտիկինն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի  տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 14-ին, անհայտ անձը կամ անձինք Արաբկիր վարչական շրջանի՝ Արամ Խաչատրյան փողոցում կոտրել են սիրված ու ճանաչված հեռուստահաղորդավար Էռնա Էլիզբարյանին պատկանող Nissan March մակնիշի ավտոմեքենայի հետնամասի ապակին: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծալապակասները ավտոմեքենայում ոչինչ չհայտնաբերելով, այնուամենայնիվ, իրենց հետ տարել են սիրված հաղոդավարուհու կոշիկները:
Հավանաբար, մտածել են, որ դա Մոխրոտիկի կոշիկներն են և իրենք կհագնեն ու կգեղցկանան: 
Ի դեպ՝ վերջին ժամանակներս Արաբկիր վարչական տարածքում կարծես թե շատացել են նմանատիպ գողությունները: 
Հուսով ենք, որ ոստիկանությունը կհայտնաբերի գողին կամ գողերին, ինչը դաս կլինի մյուս ստահակներին:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                                            
                        
            

