211652_close_icon
views-count39890 դիտում article-date 10:00 04-03-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Niva-ն, Mitsubishi-ն, թիվ 47 երթուղին սպասարկող ГАЗель-ն ու Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 50 GP 050 համարանիշի, Mitsubishi մակնիշի 08 OS 808 համարանիշի, թիվ 47 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 0944 Տ համարանիշի և Opel մակնիշի 35 QD 643 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ, Ալբերտ նազարյանի, հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]04.03.18 *** 10:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ՃՈ հետաքննչական բաժանմունքում պարզվել է՝ Mitsubishi-ն վարել է Երևան քաղաքի Օգանովի փողոցի բնակիչ, 42-ամյա Տիգրան Գալստյանը, Opel-ը վարել է Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի բնակիչ, 46-ամյա Արմեն Խաչբուլազյանը, ВАЗ 2121-ը վարել է Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 69-ամյա Լևան Ավետիսյանը, իսկ ГАЗель-ը վարել է Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 62-ամյա Մովսես Գրիգորյանը: Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել ГАЗель-ի ուղևորներ, Երևան քաղաքի բնակիչներ, 19-ամյա Ռոբերտ Առաքելյանը, 19-ամյա Հովհաննես Ազրյանը, 54-ամյա Արաքսյա Շիվանյանը, 19-ամյա Սոնա Բաբայանը, և 59-ամյա Թանգանուշ Դավթյանը: Վերջիններս տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդ Տ. Գալստյանը աշխատում է «Ոսկե ափ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ ГАЗель-ի վարորդ Մ. Գրիգորյանը աշխատում է «Վիար» ՍՊԸ-ում:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր