211652_close_icon
views-count80498 դիտում article-date 12:45 03-03-2018

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. լեռնափրկարարները Կապանի լեռնահարստացման կոմբինատից 2 հոգու՝ ծայրահեղ ծանր, իսկ 1 հոգու՝ մահացած, տեղափոխել են Կապանի հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն» ախտորոշմամբ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի, «Շահումյանի» հանքախորշից իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ՝ 54-ամյա Պողոս Ալեքսանյանը, Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ՝ 48-ամյա Կարո Կարապետյանը, իսկ մահացած վիճակում՝ Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Մարտիրոսյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց Կապանի լեռնահարստացման կոմբինատի ստորգետնա հանքից դուրս են բերել լեռնափրկարարական ջոկատից ժամանած լեռնափրկարարները, որից հետո վերջիններս «էկզոգեն թունավորում՝ միջին ծանրության» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Փաստի առթիվ Ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում՝ որպես ապարաբարձիչ մեքենավարի վարորդ, իսկ Պ. Ալեքսանյանը՝ «Մուազ»-ի վարորդ, իսկ Կ. Կարապետյանը՝ լեռնային վարորդ։ Թե ինչն է եղել նման դեպքի պատճառը, դա պարզ կլինի նախաքննության ընթացքում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է մեր գործընկեր՝ «Զանգեզուր» հեռուստաընկերության լրագրող Հերմինե Միքայելյանի ռեպորտաժը՝ նշված դեպքի վերաբերյալ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր