211652_close_icon
views-count110179 դիտում article-date 21:20 11-02-2019

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Աբովյանում ընտանիքի անդամներից 4 հոգու՝ 2-ը մահացած, տեղափոխել են հիվանդանոց. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խմբերը իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու՝ 2-ը մահացած, 2-ը անգիտակից վիճակում: Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և Կոտայքի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածներն են՝ Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/2 շենքի 15 բնակարանի բնակիչներ՝ Էմմա Բալայանը, Գրետա Տիտանյանը, իսկ վիրավորներն են Միշա Բալայանն ու Լուսինե Բալայանը: Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազի հետևանքով ստացած թումնավորման ախտանիշներով: Այս պահին բնակարանում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետը: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Օպերատիվորեն ժամանել են նաև Գազպրոմ Արմեինա Աբովյանի ԳԳՄ 1-04 ծառայության ներկայացուցիչները՝ վթարային բաժնի պետ Վահան Առաքելյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր