294230 դիտում
18:16 28-02-2018
Երևանում ինքնասպան է եղել մասնագիտությամբ 44–ամյա բժիշկը. հայտնաբերվել են նամակներ՝ ուղղված երեխաներին ու կնոջը. «Ես չկարողացա հաշտվել այդ մտքի հետ»
Այսօր՝ փետրվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում տղամարդու դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ լոգարանում կախված տղամարդը նույն հասցեի բնակիչ, 44-ամյա Միքայել Հակոբյանն էր:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Հենրիկ Քարտաշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3 հատ նամակ, որոնք Մ. Հակոբյանը հասցեագրել էր՝ մեկը աղջկան, մեկը տղային, մեկն էլ՝ կնոջը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Հակոբյանը մասնագիտությամբ բժիշկ էր իսկ նրա կինը՝ բուժքույր:
Նա իր տղային ու աղջկան խնդրել է ներեն իր այս քայլի համար, հայտնել է, որ ինքը շատ է սիրել նրանց, իսկ կնոջն հասցեագրած նամակում էլ գրել է. «Ես չկարողացա հաշտվել այդ մտքի հետ»:
Նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասները չենք տեղեկացնում ընթերցողին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1675 դիտում
15:45 27-01-2014
Եթե Գերմանիային և Ֆրանսիային հաջողվեց հաշտվել, ապա Հայաստանը և Ադրբեջանը նույնպես կարող են հաշտվել. ԵԽԽՎ նախագահ
Այս բաժնից
1852 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)