211652_close_icon
views-count58222 դիտում article-date 21:58 19-02-2018

Զգուշացի՛ր ավտոմեքենայից. Գյումրիում 14-ամյա երկվորյակ եղբայրները առևանգել են 27–ամյա վարորդի «բուդկա» Մոսկվիչը

Երեկ՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ավտոկայանի Բանավան թաղամասի բնակիչ, 27-ամյա Լևոն Մխիթարյանը Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում, օգտվելով դուռը բաց լինելու և բանալին փականում գտնվելու հանգամանքից, անհայտ անձը կամ անձինք փախցրել են տան դիմաց կայանված իր կողմից շահագործվող ԻԺ 2715-01 մակնիշի 24 OՏ 978 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայրում Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչը զննություն կկատարեր, Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված ավտոմեքենան փախցրել են Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչներ, 14-ամյա երկվորյակ եղբայրներ Կ. և Կ. Հ.-ները: Երեխաների հետ բացատրական աշխատանքների արդյունքում քրեական հետախույզները ավտոմեքենան սարքին վիճակում հայտնաբերել են Գյումրի քաղաքի Մայր Հայաստան հուշարձանի մոտ: Երկվորյակ եղբայրները հանձնվել են ծնողներին: Փաստի առթիվ Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր