211652_close_icon
views-count140365 դիտում article-date 15:48 17-02-2018

Խոշոր ու շումախերական ավտովթար Երևանում. վարորդը Lada Priora-ով բախվել է գազատար հաշվիչ կայանին, տապալել այն ու բախվել բետոնե արգելապատնեշին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ . ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի դիմաց Lada Priora մակնիշի 81 ՏX 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհին տեղադրված գազի բաշխման հանգույցին, տապալել այն՝ կոտրելով ճնշման կարգավորիչն ու գազախողովակը և առաջ ընթանալով՝ բախվել բետոնե բաժանարար գոտուն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ԳազպրոմԱրմենիա Երևանի և ԿԳՄ ծառայողները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը: Ժամանել են նաև մեծ թվով փրկարարներ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Այս պահին նշված ճանապարհային հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայակն գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի, ավագ հետաքննիչներ Գրիգոր Կիրակոսյանի, Վարդան Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում ծառայություն են կատարում նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 4-րդ վաշտի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում նշում էին նաև, որ տեղի է ունեցել նաև վրաերթ: Այդ տեղեկությունը Ոստիկանությունը պարզում է: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ առաջինը վիրավորներին օգնության են հասել Ոստիկանության զորքերի 1033 զորամասի ծառայողները: *** 18.02.2018 09։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ [color=#EF2929]Ճանապարհային Ոստիկանության հետաքննչական բաժանմունքում պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Փարաքար գյուղի բնակիչ՝ 22-ամյա Էդգար Օհանյանը, ով, ինչպես նաև նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 23-ամյա Մհեր Սահակյանը, 23-ամյա Խաչիկ Կարապետյանը և 22-ամյա Սարգիս Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Խ. Կարապետյանը Երևանի Պետական Համալսարանի ուսանող է։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր