ՀՀ ՊՆ Վարդենիսի զորամասում 19-ամյա զինվորի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում
Այսօր՝ փետրվարի 26-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Գեղարքունիքի մարզում 19-ամյա զինվորին կյանքից զրկելու դեպքի մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դեպքի փաստով արդեն ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած զինվորի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com -ը՝ փետրվարի 26-ին, հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր էր մահացել։
Տեղում պարզվել էր, որ ստացված տեղեկությունը հավաստի էր։
Դեպքի վայր էին ժամանել Ռազմական ոստիկանության ծառայողները ու ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։