211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Նիգավան-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 15 կմ հատվածում 100-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել․ Արագածի փրկարարներն ու պարեկները ձնակույտերի միջից դուրս են բերում ավտոմեքենաները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3862 դիտում article-date 13:18 27-02-2026
Այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիգավան գյուղից մինչև Մելիք գյուղ տանող մոտ 15 կմ ճանապարհահատված ամբողջությամբ պատված է ձյան շերտով ու մերկասառույց է, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչինչ չի ձեռնարկել անգամ աղ ու ավազի խառնուրդով այն մշակելու համար։

Մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել, իսկ մի քանիսն էլ հայտնվել են ձնակույտում։

Այս պահին Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները փորձում են ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի գոտի։

Տեղում աշխատում են միայն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր