211652_close_icon

Երևանում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի՝ Մալաթիայի տարածքի գլխավոր հանգույցում կարծես թե ճանապարհաշինարարները սկսելու են իրենց աշխատանքը՝ շնորհիվ նաև ֆեյսբուքյան օգտատեր Նաիրի Սարգսյանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2459 դիտում article-date 17:39 26-02-2026
Ինչպես տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Նաիրի Սարգսյանի էջից, կարծես թե վերջապես սայլը տեղից շարժվում է ու գուցե սկսվի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ճանապարհաշինարարական աշխատանքները։

Այսօր՝ փետրվարի 26-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս ճանապարհի կառուցումը երկար տարիների պատմություն ունի և հիմնական պատճառը որոշ չինովնիկների անգործությունն է։

Այս ճանապարհի մասին SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ և տեսանյութեր է հրապարակել, թե ինչ բարձիթողի վիճակ է և որ տարածքում կուտակված է կենցաղային ու շինարարական աղբ։

Ամեն անգամ նման նյութեր հրապարակելուց հետո պատկան մարմինները սկսում էին հայտնի «Խաթաբալադա» ֆիլմի սգո թափորին մասնակցող կանանց նման լաց լինել, թե մենք չենք գնահատում իրենց աշխատանքը։ Մինչդեռ երկար ու ձիգ տարիներ այդպես էլ չէր լուծվում խնդիրը։ Պատասխանատուները պատճառաբանում էին, թե հողի սեփականատերը դիմել է դատարան, իսկ դատավորներն էլ հավանաբար առաջնորդվում էին «Էշ, մի սատկի, գարուն կգա» կարգախոսով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիմա կարծես թե դատարանում գործն առաջ է շարժվում ու դա առաջին հերթին Նաիրի Սարգսյանի շնորհիվ, ով հետևողականորեն, ի շահ երևանցիների ու վարորդների գործը առաջ տարավ՝ բազմաթիվ պատասխանատու մարմինների դիվադադար անելով։ Այսօր նրա ֆեյսբուքյան տեսաուղերձից հասկանալի դարձավ, որ հնարավոր է առաջիկայում ճանապարհաշինարարները գործի անցնեն ու երբ մայրուղին ամբողջությամբ գործի, երթևեկությունը շատ արագ այդ հատվածում կբեռնաթափվի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ն. Սարգսյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրն է։

SHAMSHYAN.com-ը ստորև ներկայացնում է Նաիրի Սարգսյանի տեսաուղերձը.

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր