211652_close_icon
views-count34731 դիտում article-date 16:42 05-06-2023

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ Ford Transit-ը բախվել է գազատար հաշվիչ կայանին ու գազախողովակներին․ կան վիրավորներ․ մի ամբողջ գյուղ գազազրկվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Խաչատուր Վ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի և Խաչաղբյուր գյուղ մտնող ճանապարհի հատման խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ, բախվել ճամփեզրի գազատար խողովակին, կոտրել այն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խաչատուր Վ․-ն, նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Մուրադ Մ․-ն, 21-ամյա Վարդան Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և դասակի հրամանատար Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Պարզվել է, որ վթարի հետևանքով Խաչաղբյուր գյուղն ամբողջությամբ գազազրկվել է։ Եվ օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Գեղարքունիքի մարզի պատասխանատուները, ովքեր վթարավերականգնողական աշխատանքներ են կատարում, որպեսզի գյուղում կարճ ժամանակում գազամատակարարումը վերականգնվի։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին Ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ա․ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր