Բարձիթողի վիճակ՝ Արագածոտնի մարզում. Նիգավան-Ծիլքար ճանապարհն ամբողջությամբ պատված է ձյան շերտով ու մերկասառույց է. ճանշինը «ուղտի ականջում քնած է», աշխատում են միայն փրկարարները, պարեկներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիգավանից մինչև Ծիլքար գյուղ մի քանի կիլոմետրանոց ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է, անգամ ճանապարհն սպասարկող ճանշինը տեխնիկա դուրս չի հանել, որպեսզի ճանապարհը մաքրեն ձյան շերտից։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պետք է խիստ միջոցներ ձեռնարկի, որպեսզի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն ու նշված ճանապարհը սպասարկող ճանշինը խոսքից անցնեն գործի։
Այս պահին բեռնատարների շարժը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները ժամանակավորապես դադարեցրել են, մինչև «մեծն» ճանշինը աղ ու ավազի խառնուրդով կմշակի ճանապարհը։
Տեղում աշխատում են միայն 3 կառույցներ՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի և Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները, ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներն ու Ապարանի և Ծաղկահովիտի բժշկական կենտրոնների շտապօգնության բժիշկները, ովքեր արդեն 2 կանչով, որոնք վերաբերում էին հղիների, մեկնել են օգնության։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մեծ դժվարությամբ հաղթահարելով մոտ 3 կիլոմետր մերկասառույց ճանապարհը, Մելիք գյուղից հղի կնոջը հատուկ թրթուրավոր ավտոմեքենայով մոտեցրել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել, ինչի պատճառով էլ ծննդկանին հարազատները չեն կարողացել տեղափոխել հիվանդանոց և նրանց օգնության են հասել փրկարարները, «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկները։
Արդեն ծննդկանին բարեհաջող շտապօգնության ավտոմեքենան տեղափոխվեց հիվանդանոց, որից հետո Արագածի հրշեջ-փրկարարները հերթական կանչը ստացան հղիի վերաբերյալ, այս անգամ՝ Շենկանի գյուղից, որտեղ նույնպես ճանապարհը պատված է ձյան շերտով ու բավականին դժվարանցանելի է։
Այս պահին փրկարարները հատուկ թրթուրավոր ավտոմեքենայով, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետ մեկնում են Շենկանի բնակավայր՝ ծննդկանի տուն, որպեսզի նրան ևս տեղափոխեն հիվանդանոց։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։