211652_close_icon

Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Mazda»-ով հանդիպակաց երթևեկած, մյուս վարորդների համար վթարային իրավիճակ ստեղծած օրինախախտ վարորդին. ավտոմեքենան տեղափոխվել է «պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1357 դիտում article-date 18:08 26-02-2026
Այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները Երևանում հայտնաբերել և ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Mazda» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինի վարորդը, ով Երևանի բնակիչ 36-ամյա Մարինե Պ.-ն է, ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ հանդիպակաց գոտիով երթևեկելու և մյուս վարորդների համար վթարային իրավիճակ ստեղծելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հանրապետությունում կան վարորդներ, որոնց համար կարելի է ասել «Կարմիր կովն իր կաշին չի փոխի», ու նման վարորդներ ցավոք ոչ միայն կան, այլ նաև շարունակում են սնկի նման աճել։

Երեկ՝ փետրվարի 25-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցում «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հավանաբար շտապում էր, որպեսզի հայտնվեր «Նոյյան տապան»-ում, չարամտորեն խախտելով երթևեկության կանոնները երթևեկում էր հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության նորանշանակ պետ Գևորգ Զաքարյանն իր առջև պետք է թիվ մեկ խնդիրը դնի նման վարոդներին հայտնաբերելու (ինչը հաջողությամբ իրականացվում էր ՊԾ նախկին պետ, ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հետևողական աշխատանքի շնորհիվ) ու ենթարկեն վարչական պատասխանատվության, ինչը դաս կլինի այն վարորդներին, ովքեր կփորձեն արհամարհել օրենքն ու չարամտորեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր