Արտակարգ իրավիճակ՝ Մելիք և Շենկանի գյուղերում. Արագածի փրկարարները, հաղթահարելով մի քանի կմ մերկասառույց ճանապարհը, 2 հղիների մոտեցրել են «Ծաղկահովիտ» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային. նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մեծ դժվարությամբ հաղթահարելով մոտ 3 կիլոմետր մերկասառույց ճանապարհը, Մելիք գյուղից հղի կնոջը հատուկ թրթուրավոր ավտոմեքենայով մոտեցրել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել, ինչի պատճառով էլ հղի կնոջը հարազատները չեն կարողացել տեղափոխել հիվանդանոց և նրանց օգնության են հասել փրկարարները, «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկները։
Արդեն հղիին բարեհաջող շտապօգնության ավտոմեքենան տեղափոխեց հիվանդանոց, որից հետո Արագածի հրշեջ-փրկարարները հերթական կանչը ստացան հղիի վերաբերյալ, այս անգամ՝ Շենկանի գյուղից, որտեղ նույնպես ճանապարհը պատված է ձյան շերտով ու բավականին դժվարանցանելի է։
Այս պահին փրկարարները հատուկ թրթուրավոր ավտոմեքենայով, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետ մեկնում են Շենկանի բնակավայր՝ հղիի տուն, որպեսզի նրան ևս տեղափոխեն հիվանդանոց։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։