211652_close_icon
views-count98387 դիտում article-date 10:02 16-02-2018

Խոշոր ավտովթար Խանջյան թունելում. բախվել են Mercedes-ն ու ВАЗ 21010-ը. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի դիմաց՝ Խանջյան փողոցի թունելի հատվածում, բախվել են ВАЗ 21010 մակնիշի 34 NR 537 համարանիշի և Mercedes մակնիշի 35 NU 858 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 21010-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ 25-ամյա Ռազմիկ Ավանեսյանը, 31-ամյա Արտյուշա Եղյանը և 23-ամյա Սարգիս Խուբեսարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի և թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոններ։ Դեպք վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն բաժանմունքի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում ծառայություն են կատարել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայութան գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները՝ Ռոման Գևորգյանի գլխավորությամբ։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ВАЗ 21010-ի վարորդը, ով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե հատվածին, գլխիվայր շրջվել և առաջ ընթանալով՝ բախվել Mercedes-ին։ Վիրավորներին, մինչև փրկարարների ժամանումը, ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Երևանի Ճճանապարհային ոստիկանները։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվումեն Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ ՃՈ-ն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր