211652_close_icon
views-count37920 դիտում article-date 15:45 14-02-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ինքնասպանության փորձ է կատարել տեղի սոցիալական ծառայության գլխավոր մասնագետի մայրը

Երեկ՝ փետրվարի 13-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, որի մասին տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Տարոնի բաժին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վանաձոր քաղաքի Պիչուրինի փողոցի բնակիչ՝ 77-ամյա Սվետլանա Ավագյանն է, ով տանը խմել է տարբեր տեսակի դեղահաբեր՝ հայտարարելով, որ կյանքին վերջ տալու նպատակով է այդ քայլին դիմում։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է հատուկ բաժանմունքում։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի մասին Ոստիկանությունում բացատրություն է տվել նաև Ս. Ավագյանի որդին՝ նույն հասցեի բնակիչ, 55-ամյա Արմեն Մարտիրոսյանը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, աշխատում է Լոռու մարզի Սոցիալական ծառայությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր