40159 դիտում
12:05 01-10-2022
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. Վանաձորում Լոռու պարեկային ծառայության գումարտակի ավագ պարեկը կանխել է 22-ամյա տղայի ինքնասպանության փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու պարեկային գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ Արման Սահակյանն ու կրտսեր պարեկ Աղասի Սարգսյանը ծառայություն կատարելիս են եղել, երբ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում նրանց են մոտեցել քաղաքացիներ ու հայտնել, որ թիվ 17 դպրոցի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ մի քաղաքացի անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սահակյանն ու Ա. Սարգսյանը, մոտենալով նշված վայր, սկսում են բանակցություններ վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին։
Ի վերջո, ավագ պարեկին հաջողվում է համոզել, որից հետո այդ քաղաքացուն մի կերպ, մեծ դժվարությամբ դուրս են բերում անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխում են մոտակա ոստիկանության բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Լոռու մարզի բնակիչ՝ 22-ամյա Էրիկ Գ-ն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+