211652_close_icon
views-count64764 դիտում article-date 13:25 14-02-2018

Գեղարքունիքի մարզում ավտովթարի է ենթարկվել քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ՝ 42-ամյա Սավիթ Ֆլջյանի վարած УАЗ 3163-175-10 մակնիշի 227 QC 01 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արամ Ճռիկյանի վարած Grand Cherokee մակնիշի 34 VZ 869 համարանիշի ավտոմեքենանրը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ճռիկյանի ուղևորներ՝ համագյուղացիներ, 31-ամյա Արթուր Ճռիկյանն ու 21-ամյա Հասմիկ Հովեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժանանել է օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Դ. Ֆլջյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ քննչական բաժնի պետ, կոչումով արդարադատության մայոր է, իսկ վիրավորները ամուսիններ են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր