211652_close_icon
views-count149365 դիտում article-date 11:17 08-02-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, երբ Mercedes-ը, կորցնելով կառավարումը, բախվում է Ford Transit-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, երեկ՝ փետրվարի 7-ին, Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ՝ 22-ամյա Վահե Շահումյանը, ով Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել էր։ Պարզվել է նաև՝ Fօrd Transit-ը վարել է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Ջրաղացպանյանը, ով և նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ, 38-ամյա Արթուր Քալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը և, ըստ նախնական տեղեկությունների, Mercedes-ի վարորդը կամ մեքենան վարելիս ինքնազգացողության վատացում է ունեցել, կամ էլ ավտոմեքենայի հետ խնդիրներ են առաջացել և նա, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Ford Transit-ին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/07/1088597/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի հարևանությամբ, բախվել էին Ford Transit մակնիշի 41 OV 777 համարանիշի և Mercedes մակնիշի 35 PF 174 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել վթարի հարևանությամբ գործող «Բիթլիս» հյուրանոցառեստորանային համալիրի աշխատակիցները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին, երկուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մեկը՝ Միքայելյանի անվան բժշկական կենտրոններ։ Օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության մի քանի բրիգադներ։ Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ բաժնի պետ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հոսանքազրկոլ էին Mercedes-ը, իսկ բախման արդյունքում էլ Mercedes-ի գազաբալոնը պոկվել էր։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ հրամանատար Էդգար Մայիլյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթախահ պումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր