211652_close_icon
views-count69047 դիտում article-date 17:19 15-09-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Կոշ գյուղի տարածքում ինչպես է Opel-ը բախվում Ford Transit-ին. վերջինը կողաշրջվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ` այսօր Արագածոտնի մարզի Կոշ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, որի ժամանակ Opel-ի վարորդը դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվում Ford Transit-ին: Վերջինը կողաշրջվում է, իսկ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են Աշտարակի հիվանդանոց: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/15/64911/]ավելի վաղ [/url] վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր` սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել էին Ford Transit մակնիշի 866 ՕP 61 համարանիշի և Opel մակնիշի 34 PD 979 համարանիշի ավտոմեքենաները: Հարվածի արդյունքում Ford Transit-ը, որը հաշվառված է «Աթենք» մսամթերքի գործարանի հաշվեկշռում, կողաշրջվել էր: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աշտարակի հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնութան էին հասել վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները: Օպերատիվ էր գործել Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր