97842 դիտում
22:10 05-02-2018
Արտակարգ դեպք Երևանում. փրկարարները թթվածնային բալոններով ներս են մտել հանրակացարան և 64-ամյա ադրբեջանուհի կնոջը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 29/2 շենքի ( նախկին հանրակացարաններ) բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով` խմբի պետ Արման Ժամկոչյանի գլխավորությամբ:
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը և բժշիկները առաջին իսկ պահից ժամանել են նշված վայր:
Փրկարարները թթվածնային հատուկ շնչառական սարքերով ներս են մտել և բնակչին՝ 64-ամյա Պիրիեվա Սվետլանային ցուցաբերել են համապատասխան օգնություն ու երկրորդ հարկից իջեցրել շտապօգնության ավտոմեքենայի մոտ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կնոջ տվյալների մեջ առկա է Ադրբեջանի Հանրապետության գրանցում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+